Հրապարակվել է «Գահերի խաղ»-ի նոր թիզերը (տեսանյութ)
HBO հեռուստաընկերությունը հրապարակել է «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի նոր թիզերը։ Հոլովակը հրապարակվել է YouTube-ում։
Տեսանյութը որոշակի սյուժե չունի, դրանում ոչ մի հերոսի չեն ցուցադրում. միայն պատկերված է Վինթերֆել ամրոցը եւ Ջոն Սնոուի՝ բակում նետված սուրը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր «Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանի թրեյլերը։