Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 քաղաքացի աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում. ԵՊԲՀ ռեկտոր
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվող 3 քաղաքացի աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ՝ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում, իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:
Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»,- հայտնել է Մուրադյանը: