Մեգան Մարքլը ավստրալական ապրանքանիշի վաճառքը ավելացրել է 950 տոկոսով
Մեգան Մարքլի և արքայազն Հարիի ճանապարհորդությունը Ավստրալիայում չափազանց շահավետ է եղել դիզայներների համար՝ գրում է showdream.org -ը։
Ավստրալական ապրանքանիշներից մեկը հայտարարել է, որ Սասեքսկի դքսուհին 950 տոկոսով ավելացրել է իր ապրանքների վաճառքը։
Ավստրալիայի Դաբո քաղաքում Royal Flying Doctor Service օդային շտապօգնության բազա այցելության ժամանակ Մեգանը Outland Denim-ի սև ջինսե տաբատով է եղել։ Այժմ ապրանքանիշը պահանջարկի աննախադեպ աճ է արձանագրում։
Վաճառքի աճը թույլ է տվել, որ Outland Denim-ի սեփականատերերը Կամբոջայում ավելի շատ դերձակուհիներ վարձեն՝ աշխատատեղեր ապահովելով դժվարին պայմաններում ապրող կանանց համար: