Տանտիրոջ դին հայտնաբերել են խոհանոցի հատակին
ԱԻՆ-ում, հոկտեմբերի 14-ին, ժամը 20:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ խոհանոցի հատակին հայտնաբերել Գ. Գ.-ի (ծնված 1930 թ.) դին: