Հոլանդիայի մաքսավորները հայտնաբերել են կոկաինի ամենամեծ խմբաքանակը բանանով կոնտեյների մեջ
Հոլանդիայի մաքսավորները Ռոտերդամի նավահանգստում բանանով կոնտեյների մեջ հայտնաբերել են ավելի քան 3,5 տոննա կոկաին, հայտնում է Հոլանդիայի դատախազությունը։
«Կիրակի լույս երկուշաբթի գիշերը մաքսավորները բանանով կոնտեյների մեջ հայտնաբերել են հսկայական քանակությամբ կոկաին»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ խոսքը ավելի քան 3,5 հազար կգ կոկաինի մասին է։ Սև շուկայում նման խմբաքանակի արժեքը գնահատվում է մոտ 269 միլիոն եվրո։
Հոլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա կոկաինի ամենամեծ խմբաքանակն է, որը հայտնաբերվել է այս տարի Նիդեռլանդներում։
Ըստ դատախազների՝ կոկաինը, ամենայն հավանականությամբ, դրված է եղել Էկվադորում գտնվող կոնտեյների մեջ: Նրա նպատակակետը Զելանդիայում գտնվող ընկերությունն էր (Նիդեռլանդների նահանգներից մեկը), սակայն, ըստ գերատեսչության, ընկերությունն ինքնին, ամենայն հավանականությամբ, կապված չէ թմրամիջոցների մաքսանենգության հետ։