Մոսկվայում քննարկվելու են Հայաստանի և ՌԴ ՊՆ-ների համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցեր
Օգոստոսի 21-ից 23-ը Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության իրավական ապահովման ոլորտի հարցերի քննարկում:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Քննարկմանը մասնացելու է նաև ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը: