Ղրիմն այս տարի արդեն իսկ ընդունել է 4 մլն զբոսաշրջիկ
Տարեսկզբից Ղրիմ է այցելել ավելի քան 4,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովը, գրում է Риа новости-ն:
«Օգոստոսի 17-ի դրությամբ Ղրիմում հանգստացել է 4 մլն 368 հազար զբոսաշրջիկ, ինչը 28 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Մենք գտնում ենք, որ այս աճը շատ լավ է»,- ասել է Սաֆոնովը:
Նրա խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքի աճը պայմանավորված է տրանսպորտային կառուցվածքի և լոգիստիկայի բարելավման հետ:
«Նոր օդանավակայանը հանձնվել է շահագործման, կամուրջ է կառուցվել: որ այս տարի Իրականացվող աշխատանքների շնորհիվ ծառայությունների գները չեն բարձրացվել: Նույնիսկ տեսանք գների անկում: Այսինքն, գներ-որակ հարաբերակցությունն օպտիմալ է », - ասել է Սաֆոնովը: