Ծնվել է Ցուկերբերգի երկրորդ դուստրը
«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հաղորդել է երկրորդ դստեր ծննդի մասին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ամուսիններն աղջկան Օգոստոս են անվանակոչել:
Ցուկերբերգը նաև նամակ է հրապարակել իր երեխայի համար:
«Բարի գալուստ այս աշխարհ: Մենք անհամբեր ենք, թե երբ ենք տեսնելու՝ ինչպիսին ես դառնալու ապագայում»,- գրել է սոցցանցի հիմնադիրը:
Ցուկերբերգի առաջին դուստրը՝ Մաքսիման, ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 2-ին: