Նյու Յորքում բռնաբարել և սպանել են Instagram-ի ֆիթնես-բլոգերին
Instagram սոցիալական ցանցում մեծ ճանաչում ունեցող նյույորքյան ֆիթնես-բլոգեր Կարինա Վետրանոյին սպանված են գտել Սփրինգ Քրիք զբոսայգում, որտեղ ամերիկուհին սովորաբար ամեն օր վազում էր: Այս մասին գրում է New York Post-ը:
Ինչպես նշում են իրավապահները՝ Վետրանոյին խեղդել են, ինչպես նաև նրա մարմնի վրա սեռական բռնության հետքեր են հայտնաբերել:
30-ամյա Կարինային գտել է նրա հայրը՝ Ֆիլիպ Վետրանոն, ում անհանգստացրել է դստեր ուշանալը: