Դերասանուհի Հիլարի Դաֆը հանդիպում է ֆիթնես-մարզչի հետ (լուսանկար)
Հիլարի Դաֆին դուր են գալիս նույն ոճի տղաները: Նա գերադասում է տեսնել զուգընկերոջ դերում միայն ուժեղ և մարզված տղաների: Դերասանուհին լուծելով նախկին սիրեցյալի հետ բոլոր խնդիրները, սկսել է նոր սիրավեպ: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Դերասանուհու նոր ընտրյալը դարձել է հոլիվուդյան ֆիթնես-մարզիչ իր անձնական հրահանգիչ` Ջեյսոն Ուոլշը: Երեկ զույգին նկատել էին հանդիպելիս` Լոս-Անջելեսի հաստատություններից մեկում, որտեղ նրանք եկել էին մոտոցիկլով: Ականատեսների խոսքերով` Հիլարին փայլում էր երջանկությունից, իսկ Ջեյսոնը չէր թողնում նրա ձեռքը:
Նշենք, որ նախկինում դերասանուհին ամուսնացած է եղել մարզիկ` Մայք Կոմրիի հետ, որից նա ունեցել է տղա երեխա` 2012 թվականին: Մեկ ամիս առաջ, երբ նրանց ամուսնությունը վերջնականապես չեղյալ հայտարարվեց, նրանց ներկայացուցիչը ելույթ ունեցավ հայտարարությամբ, որ Հիլարին և Մայքը մնացել են լավագույն ընկերներ: Վերջերս նախկին ամուսինները միասին մեկնել են հանգստի, իսկ Զատիկը անցկացրել են Հիլարի ծնողների հետ: