Մարտի մեկի դեպքերի համար մեղավորն իշխանությունն է, դա այնքան պարզ է, որ նույնիսկ քննարկման առիթ չկա
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ, ով Մարտի մեկի դեպքերի համար մեղադրեց հանրահավաքի մասնակիցների վրա կրակողներին:
-Երկրում ի՞նչ պիտի լինի, որ մարդուն կրակեն. Մարտի մեկը ի՞նչ էր. շենքե՞ր են գրավել, ի՞նչ են արել, մարդիկ իրենց համար միտինգ են արել, ով կրակել է, նա էլ պատասխանատու է:
-Այսինքն պատասխանատուն իշխանությու՞նն է:
-Իշխանությունները չեն ձերբակալել կրակողներին, նշանակում է իրենք են մեղավոր, դա այնքան պարզ է, որ նույնիսկ քննարկման առիթ չկա, Դատախազությունը մինչ օրս այդ գործով մեղադրանքներ չի հարուցել:
-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Տեր-Պետրոսյանը ներկա չէր Մարտի մեկի զոհերի հիշատակի պատարագին:
-Դե դա ճիշտ կլինի, որ ՀԱԿ-ից իրավասու անձինք պատասխանեն այդ հարցին, թե ինչու չի եղել Տեր-Պետրոսյանը:
-Ուղղակի բարոյական տեսակետից ճի՞շտ էր նրա բացակայությունը:
-Նորից եմ կրկնում՝ ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն:
-Պրն. Սարգսյան, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկվա ասուլիսին նշեց, թե Մարտի մեկի դեպքերը քաղաքական տեսակետից փակված է և այդ հարցը պետք չէ շահարկել:
- Շատ դժվար է հասկանալ Գալուստ Սահակյանի պատկերացումը քաղաքականության մասին, ի՞նչ է նշանակում քաղաքական տեսակետից փակված է, շահարկման խնդիր էլ չկա. իրավունք չունե՞նք պահանջել իշխանություններից բացահայտել այդ դեպքի մեղավորներին: