«Блестящие» խմբի պրոդյուսերը երգչուհուն չի վճարել
«Блестящие» խմբի նախկին մենակատարուհի Յուլյա Կովալչուկը ասում է, որ առաջին 6 ամիսը առանց վարձատրության է աշխատել խմբում, և շատ հաճախ չի իմացել ինչպես ծայրը ծայրին հասցնի:
«Անհարմար էի զգում, քանի որ խմբին համապատասխան հագուստ չունեի:
Ինձ աջակցում էր Իռան, Ժաննան: Վերջինս իր զգեստապահարանի կեսը ինձ է նվիրել»,- երգչուհին կիսվել է «Караван историй» թերթի հետ:
Ի վերջո Կովալչուկը պայման է դրել պրոդյուսերների առջև,ասելով, որ պատրաստ է դուրս գալ խմբից, որից հետո իրավիճակը փոխվել է. նրա աշխատավարձը սկսել են կանոնավոր կերպով տրամադրել: