Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում
![](/timthumb.php?src=disc/15-02-25/719c1dda57672b2f2003568e3aff0cb1.jpg&w=450)
Տիգրանը, Դավիթը, Սաշը վստահ են՝ մոտ է օրը, երբ իրենք էլ հնչեցնելու են առողջացման մասին ավետող զանգը, ծառից կախելու են իրենց նկարներն ու շտապելու այլ երազանքների հետևից:
Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխայի քաղցկեղ է ախտորոշվում, 75 տոկոս դեպքերում ամբողջովին ապաքինվում են։
Դեղորայքային գերթանկարժեք բուժման, ոսկրածուծի աուտո և ալոգեն փոխպատվաստման ֆինանսական բեռի զգալի մասը հոգում է առողջապահության նախարարությունը` յուրաքանչյուր փոխպատվաստման համար հատկացնելով 6 մլն դրամ։
Ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում նաև Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը:
Տեսանյութը՝ ՀՀ առողջապահության նախարարության: