Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները
![](/timthumb.php?src=disc/15-02-25/6c5c2e372b7195f8cf74faa56c4e7a63.jpg&w=450)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հանո Պևկուրի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Էստոնիա համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախաձեռնել փոխգործակցություն պաշտպանության ոլորտում՝ հեռանկարային համարելով կիբեռանվտանգության ուղղությունը։