Ուկրաինայի հարավում զինվորականներին մոտեցած կինը նռնակ է պայթեցրել. կան զոհեր
![](/timthumb.php?src=disc/15-02-25/2e44a96c2b9022130313ec7178dc862d.jpg&w=450)
Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաև քաղաքի սրճարաններից մեկի մոտ փետրվարի 14-ին պայթյուն է որոտացել այն բանից հետո, երբ պայուսակով կինը մոտեցել է զինվորականներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ուկրաինական Страна.ua կայքը:
Ուկրաինական ոստիկանությունը հայտնել է 2 զոհի և 8 վիրավորի մասին: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհվել են պայթյունն իրականացրած կինը և մեկ զինծառայող: Վիրավորված զինվորականներից մի քանիսը ծանր վիճակում են։
Կայքը հայտնում է, որ նույն օրը Նիկոլաևում տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն. երկաթուղային կայարանի տարածքում զոհվել է նռնակ պայթեցրած 41-ամյա տղամարդը:
Այս տարվա փետրվարի սկզբից Ուկրաինայում գրանցվել են զինվորականների և զինկոմիսարիատների աշխատակիցների ավտոմեքենաների պայթեցման մի քանի դեպքեր: