Փաշինյանը և Նորվեգիայի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը
![](/timthumb.php?src=disc/15-02-25/ba02c210c4bcf38d481fa15febf1f754.jpg&w=450)
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Այդ առումով, կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին:
Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր Ստյորեն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ թեմաների: