Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով
![](/timthumb.php?src=disc/15-02-25/3b1135c7f53c74e3af3e3b27c6a8c74a.jpg&w=450)
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Գերմանիայի ղեկավարը հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում:
Օլաֆ Շոլցը նշել է, որ երկրի սահմանադրությունը նախատեսում է արտակարգ իրավիճակներում «պարտքի արգելակ»-ի թուլացման հնարավորություն։ Նա գտնում է, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով կարելի է արտակարգ իրավիճակ հայտարարել Գերմանիայում: «Պարտքի արգելակ»-ի կանոնն արգելում է երկրի բյուջեից ավելի շատ գումար ծախսել, քան մուտքագրվում է:
«Եվրոպայի կենտրոնում պատերազմն արտակարգ իրավիճակ է: Վստահ եմ, որ ընտրություններից հետո Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի – խմբ.) մեծամասնությունը պաշտպանելու է դա»,- հայտարարել է Շոլցը։