Կոտայքում մերկասառույցի պատճառով մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
![](/timthumb.php?src=disc/15-02-25/368a5fe6ac446c478bd49f670a436634.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում, Եղվարդից դեպի Զովունի տանող ճանապարհահատվածում բախվել են «Mercedes» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, ինչից մոտ 30 րոպե հետո «Kia Sorento»-ն բախվել է վթարված «Dodge»-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղվարդ» բժշկական կենտրոն, իսկ «Mercedes»-ի վարորդին շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, ասելով, որ ինքը չի տուժել։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պահին ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։