Քննարկել ենք Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները․ ՔՊ-ական պատգամավոր
![](/timthumb.php?src=disc/15-02-25/59ea04a1928f782a285e3a6cf398edff.jpg&w=450)
Փետրվարի 12-13-ն Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցել եմ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Բյուրոյի նիստում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները, անհետ կորածների ու ռազմագերիների հարցերը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում հանդիպել եմ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի, առաջին փոխնախագահ Օլեկսանդր Կորնիենկոյի և Ուկրաինայի պատվիրակության անդամների հետ՝ քննարկել խորհրդարանական վեհաժողովի դերը հակամարտության կարգավորման և խաղաղ բանակցությունների հարցում:
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին և ԱԳ նախարարի տեղակալ Մարիանա Բետսային, որոնք ներկայացրել են Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումները պատերազմի դադարեցման և հնարավոր խաղաղության բանակցությունների վերաբերյալ:
Բյուրոյի անդամների հետ այցելել եմ նաև Մոշչուն (Բուչա)` ծանոթացել պատերազմի հետևանքներին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին»,-գրել է նա։