Սպասվում է ձյուն․ եղանակը՝ առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/15-02-25/a52587faec9f5281f55909b4dbe59eca.jpg&w=450)
Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Փետրվարի 19-20-ին սպասվում է ձյուն:
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 15-ի ցերեկը, 18-ի ուշ երեկոյան, 19-ին՝ առանձին շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն։
Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան 2-5 մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ , 20-ին՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։