ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
![](/timthumb.php?src=disc/15-02-25/366639aa2b09a870c19488f67e533655.jpg&w=450)
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը:
Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ Մարկո Ռուբիոն և Հաքան Ֆիդանն ընդգծել են սերտ գործակցության կարևորությունը՝ ապահովելու Սիրիայում կայունությունը և միասնականությունը և բացառելու ԱՄՆ-ին, Թուրքիային և տարածաշրջանին սպառնացող վտանգները։
«Պետքարտուղարը նշել է Հարավային Կովկասում արդար և երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում Անկարայի և Վաշինգտոնի ջանքերը»,- հայտնել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից:
Մարկո Ռուբիոն ընդգծել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու՝ Միացյալ Նահանգների և Թուրքիայի ընդհանուր նպատակը: