Տեխասում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
![](/timthumb.php?src=disc/15-02-25/509a137fe2a91d79160f35dbec0cf064.jpg&w=450)
ԱՄՆ-ի Տեխասի արևմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 5.23-ին (Երեւանի ժամանակով 8.23-ին) Օդեսա քաղաքից 168 կմ արեւմուտք-հարավ-արեւմուտք:
Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել: