Բժիշկը հերքել է մրգերի մասին հիմնական միֆերը
![](/timthumb.php?src=disc/15-02-25/5cfc992ba4ed2d83e72aeecfd85fc918.jpg&w=450)
Դուք կարող եք միրգ ուտել օրվա ցանկացած ժամի, նույնիսկ նիհարելիս, ասում է SberZdorovye բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Վերոնիկա Նեյդախինան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում հերքել է մրգերի մասին հիմնական առասպելը։
Բժիշկը նշել է, որ ֆրուկտոզան, ինչպես սովորական շաքարավազը, չարաշահման դեպքում հանգեցնում է ավելորդ քաշի առաջացման։ Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ երեկոյան միրգ չի կարելի ուտել։
«Ցանկացած սննդամթերքից սննդանյութերը հավասարապես ներծծվում են օրվա ցանկացած ժամի: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ամեն օր ուտել առնվազն 400 գրամ բանջարեղեն և միրգ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ նշել է նա։
Էնդոկրինոլոգը նաև ընդգծել է, որ ֆրուկտոզան և գլյուկոզան վնասակար համարելը լիովին ճիշտ չէ։
Նա բացատրել է, որ դրանք անհրաժեշտ են օրգանիզմին, քանի որ բջիջներին էներգիա են մատակարարում։ Բացի այդ, բժիշկը նշել է, որ մրգերը պարունակում են մեծ քանակությամբ օգտակար տարրեր, վիտամիններ և բջջանյութ, որոնք չեն հանդիպում սովորական աղանդերի մեջ։
Ուստի, եթե քաղցր բան եք ուզում, ապա ավելի լավ է միրգ ընտրել, համոզված է բժիշկը։
Նա նաև ցրել է այն միֆը, որ պահածոյացված և եփված մրգերը լիովին կորցնում են իրենց օգտակար հատկությունները: Փաստորեն, ըստ մասնագետի, դա այդպես չէ, և դրանց օգուտները համեմատելի են թարմ մրգերի հետ։ Սակայն բարձր ջերմաստիճանի դեպքում որոշ նյութեր, օրինակ՝ վիտամին C-ն, իսկապես քայքայվում են, զգուշացրել է էնդոկրինոլոգը։