ՊԵԿ-ը՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդի մասին
![](/timthumb.php?src=disc/15-02-25/671aaeade6df3acbfd278b6e3226caaa.jpg&w=450)
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 24.11.2023 թ. N 134 որոշմամբ` ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2025 թվականի համար սահմանվել էր 8000 հատ տրանսպորտային միջոցի մասով, որը ՀՀ կառավարության 28.11.2024 թ. N 1876-Ն որոշմամբ բաշխվել է հետևյալ կերպ.
1) 3000 հատից ոչ ավելի քանակով տրանսպորտային միջոցներ՝ մաքսատուրքի արտոնությամբ կարող են ձևակերպվել անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2) 5000 հատից ոչ ավելի քանակով` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների (այդ թվում՝ ֆիզիկական անձանց) կողմից:
Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.
1) 412 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 13.7 %-ը` անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:
2) 4067 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 81.3 %-ը` 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից: