Հայտնի է առողջության համար ամենավնասակար մթերքը
![](/timthumb.php?src=disc/15-02-25/fc1ed0f6715a7d4b059a76c4a8ff0da2.jpg&w=450)
Շաքարավազի օգտագործումը կարող է վնասակար լինել առողջության համար, ասել է գաստրոէնտերոլոգ Ելենա Ուրազակովան։ Նա Ufatime.ru-ի հետ զրույցում նշել է առողջության համար ամենավնասակար մթերքը։
Ուրազակովայի խոսքով՝ շաքարի կանոնավոր օգտագործման հետեւանքները կարող են բավականին լուրջ լինել։ Բժիշկը նշել է, որ շաքարավազը առկա է գրեթե ամենուր՝ թխուկներում, ըմպելիքներում, սոուսներում, առաջին հայացքից առողջ թվացող մթերքներում։
Գաստրոէնտերոլոգը բացատրել է, որ շաքարն առաջին հերթին բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
«Շաքարի կանոնավոր օգտագործումը հանգեցնում է գլյուկոզայի մակարդակի կտրուկ աճի, հետո՝ 2-րդ տիպի շաքարախտի», – Shantnews-ի փոխանցմամբ՝ բացատրել է նա: