Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
![](/timthumb.php?src=disc/15-02-25/1d75f5c70ba7904c110b156b0f821df3.jpg&w=450)
Երևան քաղաքում՝ փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում` փետրվարի 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 17-19-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։