Աշտարակ-Եղվարդ ճանապարհին մեքենաներ են բախվել․ մեկ տարեկան երեխա է տեղափոխվել հիվանդանոց
![](/timthumb.php?src=disc/15-02-25/5d1be88600f00958e2f1c91555aa41a0.jpg&w=450)
Փետրվարի 14-ին, ժամը 19:18-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Հ. Փ., ծնված 1999 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ծ․-ն (ծնված 2024 թ․) և Մ․ Ճ․-ն տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։