Արամ MP3-ի նոր երգը՝ սիրո տոնի կապակցությամբ
![](/timthumb.php?src=disc/14-02-25/86e446ffeba9c4840193ae77eaff33ed.jpg&w=450)
Սիրված երգիչ Արամ MP3-ն նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել երկրպագուների դատին։
Երգը սիրո տոնի կապակցությամբ է և կոչվում է «Մի սովորական տղա»։
Երգի բառերի հեղինակն է Հարութ Տիզյանը, իսկ երաժշտության հեղինակը՝ Վարդան Գալստյանը։
Յութուբյան իր էջում երգիչը նաև գրառում է կատարել։
«Ձեզ եմ նվիրում այս երգն ու բոլորին մաղթում ունենալ նման «ոչ սովորական» զգացմունքներ ոչ միայն այսօր, այլև ամբողջ կյանքում»,-գրել է Արամը։