ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել են․ քննարկել են մի շարք կարևոր հարցեր
![](/timthumb.php?src=disc/14-02-25/7ab71ef0991f42e7a130bb3e3accc0ba.jpg&w=450)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն առաջին հանդիպումն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում Ֆիդանը և Ռուբիոն քննարկել են առևտրային հարաբերությունները, ներառյալ պաշտպանական արդյունաբերությունը և երկկողմ այլ հարցեր, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները և Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը:
Ֆիդանի և Ռուբիոյի հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում։