Քանի փաթեթ է ձեռք բերվել հունվարի 1-ից փետրվարի 13-ը միասնական տոմսային համակարգի շրջանակում
![](/timthumb.php?src=disc/14-02-25/74a95f10d69b537c08d355897fcf2990.jpg&w=450)
Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ հունվարի 1-ից փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածում միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123293 տոմսային փաթեթ։
«Արտոնյալ և անվճար օգտվելու իրավունք ստացած տոմսային փաթեթների ընդհանուր թիվը կազմել է 20889։ Հիշեցնեմ, որ մինչև փետրվարի 28-ը ներառյալ 30-օրյա, 90-օրյա կամ 365-օրյա տոմս ձեռք բերած քաղաքացիները (բացառությամբ անվճար ուղևորափոխադրման իրավունքի կրողների) կստանան հավելյալ 30 օր օգտագործման հնարավորություն»,- հայտնում է նա։