Ի՞նչ է ֆիշինգը և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել
![](/timthumb.php?src=disc/14-02-25/1cbf0456ab1047918e82baf1cf58b6db.jpg&w=450)
Կիբեռմարտահրավերի եթերում այս շաբաթ էլեկտրոնային խարդախություններից ֆիշինգն է։
Հաճախ մարդիկ գույքը վաճառելու նպատակով հայտարարություններ են տեղադրում տարբեր կայքերում։ Գույքը ձեռք բերելու պատրվակով հանցագործը կապ է հաստատում այդ անձանց հետ և, բերելով տարբեր պատճառաբանություններ, առաջարկում է գույքը ձեռք բերել փոստային առաքման միջոցով, իսկ որպես վճարման միջոց առաջարկում է էլեկտրոնային եղանակը։
Որպեսզի չդառնաք ֆիշինգի զոհ, պետք է հստակ ուսումնասիրել ձեզ ուղարկված կայքը, իսկ հարցեր առաջանալու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործելու է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։
Պարզապես հիշե՛ք, տրվելով գրավիչ առաջարկություններին՝ մեծ է հավանակությունը, որ կկրեք գումարային կորուստներ: