ՏԿԵ նախարարն այցելել է «Հայավտոկայարան», քննարկել զարգացման ծրագիրը
![](/timthumb.php?src=disc/14-02-25/b3ceaa861d8f7021dc95d1fc69824531.jpg&w=450)
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Հայավտոկայարան» ՓԲԸ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:
«Նախարարը նախ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի, համայնքապետ Էդուարդ Բաբայանի հետ շրջայց է կատարել ավտոկայանի տարածքում։ Տեղում նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ քննարկել են ավտոկայանի գործունեության հետ կապված հարցեր, ավտոկայանի զարգացման ծրագիրը։
Այնուհետև նախարարն այցելել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների ցանցը շահագործող ընկերության հավաքակայան, որտեղ ծանոթացել է ներկրված նոր տրանսպորտային միջոցներին, որոնք առաջիկա շաբաթվա մեջ արդեն կսպասարկեն մարզի բնակչությանը