Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Toyota Vits»-ը․ կա տուժած
![](/timthumb.php?src=disc/14-02-25/015f0fd815ade82c812bb3ec4087bca4.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գառնի-Գողթ ավտոճանապարհին բախվել են «Opel Astra» և «Toyota Vits» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի ինքնությունը։