Վանաձորում 17-ամյա տղան ընկել է պատշգամբից. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
![](/timthumb.php?src=disc/14-02-25/5679056945d0ce20b352e232029850f5.jpg&w=450)
Փետրվարի 14-ին Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, Վանաձորի Տարոն 4 թաղամասից շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
Լոռու մարզային քրեական վարչության ծառայողները պարզել են, որ երեխան, որը բարձրությունից է ընկել, 17-ամյա Լ Ա.-ն է:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում, և հնարավոր է՝ նրան ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղան իրենց տան պատշգամբից է ընկել: