Ի վերջո, որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը. Պապոյանը թիվ է հրապարակել
![](/timthumb.php?src=disc/14-02-25/ba027bfe369b3f4c7f6e128864ea2ecf.jpg&w=450)
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տեղեկատվությանը, թե ի վերջո, որքա՞ն է Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը:
«Սիրելի՛ հայրենակիցներ, վերջերս շատ եմ ստանում նամակներ ձեզնից, մեկնաբանություններ սոցցանցերի էջերում, նաև անհանգստություններ՝ ինչ ենք անելու, կամ ինչպես եղավ, որ ՀՀ արտաքին պարտքը դարձավ 12 միլիարդ դոլար:
Սիրելի հայրենակիցներ, ՀՀ արտաքին պարտքը 12 միլիարդ դոլար չէ, ՀՀ արտաքին պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է: Այն մարդիկ, որոնք որ տարածում են 12 միլիարդ թիվը, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ միտումնավոր են նրանք անում»,- տեսանյութում ասել է Պապոյանը՝ հավելելով. «Մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է»: