Պարեկներին կաշառք առաջարկած 30-ամյա վարորդը ձերբակալվել է
![](/timthumb.php?src=disc/14-02-25/9d13690b336c53d79d635cc09bd20649.jpg&w=450)
Փետրվարի 12-ին Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարեկները Բագրատունյաց փողոցում կանգնեցրել են «ՎԱԶ 2107» մակնիշի մի մեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Ստուգմամբ պարզվել է, որ 30-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի ազդեցության տակ և առանց վարորդական իրավունքի վկայականի։
Երբ պարեկները նրան առաջարկել են սթափության թեստ հանձնել, նա 20 հազար դրամ կաշառք է առաջարկել պարեկներին՝ իրեն բաց թողնելու համար։
Կաշառք տալու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: