Հայրը տեսագրել է, թե ինչպես է սապատավոր կետը կուլ տալիս որդուն
Չիլիի ափերին՝ Մագելանի նեղուցում, փոքրիկ նավակով նավարկող Ադրիան Սիմանկասին կուլ է տվել սապատավոր կետը։ Նրա հայրը, որը մոտակայքում մեկ այլ նավակում էր, տեսախցիկով ֆիքսել է այդ պահը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպի տեսանյութը մեծ տարածում է գտել համացանցում։
Վայրկյաններ անց կետը բաց է թողել 24-ամյա Սիմանկասին և նրա նավակը։
«Ինձ թվաց, թե մահացել եմ։ Ինձ թվաց, որ նա կերել է ինձ, որ կուլ է տվել ինձ», - միջադեպից հետո ասել է Սիմանկասը։
Հայրը և որդին կարողացել են ապահով հասնել ափ։