Երևանում 37-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարերին և հայտնվել փոսում
![](/timthumb.php?src=disc/14-02-25/2f183b5103162530fc2aac6af312170c.jpg&w=450)
Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Լվովյան 19/9 հասցեում Երևանի բնակիչ 37-ամյա Լևոն Կ․-ն իր վարած «Կամազ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված, գլխիվայր հայտնել նոր կառուցվող շենքի հիմքի համար փորված փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։