Պայթյուն՝ Պակիստանում․ 11 բանվոր է զոհվել
![](/timthumb.php?src=disc/14-02-25/94ef4fde3da71b86ee2b380b4bf3a251.jpg&w=450)
Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստանի նահանգի Հարնայի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 11 բանվոր, ևս 6-ը վիրավորվել է, հաղորդում է Geo TV-ն՝ վկայակոչելով Հարնայի իշխանություններին։
Պայթյունը տեղի է ունեցել բանվորներին ածխահանքեր տեղափոխող մեքենայի մոտ:
Բելուջիստանի կառավարությունը հրամայել է հետաքննել տեղի ունեցած պայթյունը։ Տեղեկություններ կան, որ ինքնաշեն պայթուցիկը տեղադրված է եղել ճանապարհի եզրին, և այն գործի է դրվել հեռակառավարվող սարքով։
Վերջին շրջանում բազմաթիվ ռումբերի պայթյուններ են գրանցվել Հարնայի Շահրագի շրջանում, որտեղ գտնվում են ածխի հանքերը։
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին և վարչապետ Շեհբազ Շարիֆը խստորեն դատապարտել են տեղի ունեցած պայթյունը՝ խորը վիշտ հայտնելով մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ։