ՀՀ դեսպանը և Վրաստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր
![](/timthumb.php?src=disc/14-02-25/6f24d9fe161dfdfa9a3685745ec20e57.jpg&w=450)
Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։
Դեսպանը շնորհավորեց Մ․ Ղավելաշվիլիին՝ Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։