ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին
![](/timthumb.php?src=disc/14-02-25/8cf94d56e5200c5d34abe043259e593b.jpg&w=450)
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Քրիստինե Վայգանդը անդրադարձել է հայկական կողմի հետ ընթացիկ համագործակցության վերաբերյալ հարցերին՝ մեծապես կարևորելով ՀՀ կառավարության ջանքերը երեխաների իրավունքների պաշտպանությանն ու բարեկեցության ամրապնդմանն ուղղված ծրագրերին աջակցելու գործում:
Նախարար Հովհաննիսյանն իր հերթին բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ ուղղված կրթական, առողջապահական և սոցիալական աջակցության ոլորտների զարգացմանը: