Փաշինյանը Կոշտայի հետ քննարկել է հարաբերությունները ԵՄ-ի հետ և Հայաստան-Ադրբեջան գործընթացը
![](/timthumb.php?src=disc/14-02-25/c9a1dbd41f605c1efb0a4d58563978e9.jpg&w=450)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ Մյունխենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մտքերի բովանդակալից փոխանակում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Քննարկել ենք Հայաստան-ԵՄ գործընկերության առանցքային հարցեր:
Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- նշել է Հայաստանի վարչապետը: