Սպասվում է ձյուն
![](/timthumb.php?src=disc/14-02-25/ef29c4a55c8ac9a2ecf9c34ff2b3f7bc.jpg&w=450)
Երևան քաղաքում՝ փետրվարի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը և առավոտյան, 19-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի կեսօրից հետո, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, փետրվարի 17-19-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։