Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար. Բուֆոն
![](/timthumb.php?src=disc/14-02-25/16b06061f6e4cd1ced227ab26cf2d2e9.jpg&w=450)
Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև չի կարողացել ընտրել լավագույնին:
«Ռոնալդուի և Մեսսիի միջև ընտրություն կատարելը վիրավորանք է ֆուտբոլի համար։ Երկուսն էլ իսկական չեմպիոններ են։ Ռոնալդուն ռմբարկու է, իսկ Մեսսին՝ ֆանտաստիկ խաղացող, բայց երկուսն էլ ունակ են գոլեր խփելու։ Ես երկուսով էլ անսահման հիանում եմ», — Armsport-ի փոխանցմամբ՝ Բուֆոնի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
2023 թվականի օգոստոսի 2-ին Բուֆոնը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։ Ջանլուիջին «Պարմայի» ակադեմիայի սան է։ Նա ակումբում խաղացել է 1995-ից 2001 թվականներին, որից հետո միացել է «Յուվենտուսին», որտեղ անցկացրել է 17 տարի՝ մինչ ՊՍԺ տեղափոխվելը։ Ֆրանսիայում երկամյա տևողությունից հետո Բուֆոնը սկզբում վերադարձել է «Յուվենտուս»՝ նախքան 2021 թվականին «Պարմա» վերադառնալը: