Մխիթար Հայրապետյանն այցելել է «Ինժեներական քաղաք»
![](/timthumb.php?src=disc/13-02-25/ac10f0510b672bd50b48983e2255a314.jpg&w=450)
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է «Ինժեներական քաղաք», որտեղ հանդիպում է ունեցել Ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչներին՝ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի գլխավորությամբ։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Քննարկմանը հատուկ ուշադրություն դարձվեց ՀՀ կառավարության կողմից այսօր ընդունված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշմանը, որը հնարավորություն է տալիս բարձր տեխնոլոգիական 32 ուղղությամբ գործունեություն իրականացնող ընկերություններին միաժամանակ օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից։ Քննարկեցինք նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների ոլորտում կատարված փոփոխությունները, մասնավորապես՝ R&D ոլորտի որակավորման նոր կարգավորումները և գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների որակող հանձնաժողովի ձևավորումը։ Հանդիպմանը կարևորվեցին նոր օրենսդրական փոփոխությունները. ընդգծվեց դրանց դրական ազդեցությունը տեխնոլոգիական ոլորտի վրա։ Այցի ընթացքում հասցրինք նաև շրջել «Ինժեներական քաղաքի» տարածքում, ծանոթացանք ընթացող շինարարական աշխատանքներին և քննարկեցինք հետագա ծրագրերը»,- գրել է նա։