ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայում հրադադարը շարունակելու պատրաստակամության մասին
![](/timthumb.php?src=disc/13-02-25/76bab584fd3a63ba00281936e79d5ede.jpg&w=450)
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ չի ցանկանում հրադադարի գործարքը տապալվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը:
Նշվում է, որ 42-օրյա հրադադարը կարծես թե մոտ է տապալմանը. Իսրայելը և ՀԱՄԱՍ–ը մեղադրում են միմյանց անցյալ ամիս կնքված համաձայնագիրը խախտելու մեջ:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է՝ չի ցանկանում, որ գործարքը տապալվի, թեև չի ընդունում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «սպառնալիքների և ահաբեկման լեզուն»: Վերջիններս ասել էին, որ հրադադարը պետք է չեղարկվի, եթե պատանդներն ազատ չարձակվեն։
«ՀԱՄԱՍ-ը վերահաստատում է իր հանձնառությունը ստորագրված համաձայնագրի իրականացմանը, այդ թվում՝ գերիների փոխանակմանը՝ ըստ սահմանված ժամկետի», - ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունում: