Ռազմավարական նշանակության «Միջազգային Ռադիոցանց» ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ին է փոխանցվել. վարչապետ
![](/timthumb.php?src=disc/13-02-25/1f1647630637a0f0d373df40090436f7.jpg&w=450)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում ներկայացրել է «հատիկառհատիկ» շարքի հերթական նորությունը:
«Հայաստանի Հանրապետությունից 2010 թվականին հափշտակված, նույն տարվա ընթացքում իրականացված գնահատման համաձայն՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով «Ռադիո» ՓԲ ընկերությունը (հայտնի է Նորատուսի ալեհավաքներով, ունի ռազմավարական նշանակություն) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:
Մասնավորապես՝ «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը 2025 թվականի փետրվարի 12-ին փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը,- գրել է վարչապետը: