Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել
![](/timthumb.php?src=disc/11-02-25/7a1d6d4c5b725f32f4b0df102f292f69.jpg&w=450)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Թուրքիայի արտաքին գերատեսչության աղբյուրները հայտնել են, որ Ֆիդանն ու Արաղչին քննարկել են երկկողմ հարցերն ու Պաղեստինում տիրող իրավիճակը։
Ըստ Իրանի արտաքին գերատեսչության աղբյուրների, Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով Գազայի խնդրին, անընդունելի է համարել Գազայի բնակչության բռնի տեղահանումն ու ընդգծել, որ իսլամական երկրները պետք է դիմակայեն այդ «խարդավանքին»:
Արաղչին առաջարկել է խնդրի առնչությամբ «Իսլամական համագործակցություն» կազմակերպության արտգործնախարարների արտահերթ նիստ գումարել։
Արաղչին, մատնանշելով Իրանի ու Թուրքիայի լավ հարաբերությունները, դրական է գնահատել երկու երկրների միջև վերջին շրջանում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և հարաբերությունների զարգացման համար ընդգծել դրանց շարունակման կարևորությունը:
Հաքանը ևս գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքից և շեշտել համագործակցության ընդլայնման կարևորությունը և ընդգծել, որ բոլոր իսլամական երկրները պետք է աջակցեն պաղեստինցիների իրավունքներին և ողջունել ԻՀԿ արտահերթ նիստ անցկացնելու Արաղչիի առաջարկը: