Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում
![](/timthumb.php?src=disc/10-02-25/8a445d94e9475cb8d3af116933c17a15.jpg&w=450)
Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը համապատասխանում է նրա միջազգային պարտավորություններին, և եթե դրա հետ կապված հնարավոր խնդիրներ առաջանան, Իսլամական Հանրապետությունը դրանք կլուծի դիվանագիտական ճանապարհով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Աշխաբադում Իրանի դեսպան Ալի Մոջթաբ Ռուզբեհանին։
«Մեր խաղաղ միջուկային ծրագիրը, շնորհիվ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ շարունակական համագործակցության, միշտ համահունչ է եղել միջազգային պարտավորություններին: Իրանի Իսլամական Հանրապետությունը նախընտրում է պահպանել բանակցություններն ու դիվանագիտությունը՝ որպես խաղաղ միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների լուծման միջոց»- ասել է նա՝ ելույթ ունենալով Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ դեսպանատան ընդունելությանը։