Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը
![](/timthumb.php?src=disc/10-02-25/b4c734cc89137d069f1d248862f9e5b1.jpg&w=450)
Փետրվարի 10-ին, ժամը 18:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Ղռեր» կոչվող սարի վրա այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։11-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։